Ես վերադառնում եմ Վաշինգտոն. Դավոսում անհավանական ժամանակ էր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է այս մասին սոցիալական ցանցերում։
«Գրենլանդիայում կառույցի վրա աշխատանքներ են ընթանում, և դա կլինի ֆանտաստիկ իրադարձություն Միացյալ Նահանգների համար, իսկ Խաղաղության խորհուրդը մի բան է, որ աշխարհը երբեք չի տեսել՝ ինչ-որ յուրահատուկ բան։ Այնքան շատ լավ բաներ են տեղի ունենում», - նշել է նա