Իրավական 

Սիսիան համայնքի նախկին ղեկավարը ցածր գնով արատովայր է օտարել իր մտերիմներին

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցանքը:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից Analitik.am-ին  հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի նախկին ղեկավարը, խախտելով Հողային օրենսգրքով սահմանված արգելքը, 2021 թվականի սեպտեմբերին ավագանու հաստատմանն է ներկայացրել, և համաձայնություն ստանալով` համայնքի վարչական սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման շուրջ 4,6 հեկտար արոտավայրը աճուրդի միջոցով օտարել է իր մտերիմներից մեկին:

Արոտավայրն օտարվել է 661 հազար դրամով, չնայած, որ դրա շուկայական արժեքը շուրջ 16 միլիոն դրամ էր: Ապօրինության հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Նույն շարքից