Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ասել, որ ԱՄՆ սահմանները հատած ներգաղթյալներից ովքեր են հանցագործներ՝ ուղղակի նրանց վրա հայացք գցելով, հաղորդում է NBC News-ը։
«Ես խտրականությամբ չեմ զբաղվում։ Բայց որոշ մարդկանց նայելով՝ կարող եք ասել, որ նրանք հանցագործներ են»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ Թրամփը չի նշել, թե հատկապես ինչ նշաններից ելնելով՝ կարելի է առաջին հայացքից որոշել՝ ով է հանցագործ։