Առողջապահություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը դեռ չգիտի, թե ինչպես է լուծվելու հարցը, սակայն պնդում է, որ ՀՀ որևէ քաղաքացի չպետք է մնա հիվանդանոցի դռները

analitik.am

Այսօր՝ հունվարի 22-ին, խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով, Համապարփակ բժշկական ապահովագրության հայեցակարգի մասին, որով նախատեսվում է նպատակային նոր առողջապահական հարկատեսակի ներդրումը՝ 6 տոկոսի չափով, ասաց, որ կառավարությունում այդ մասով միասնական տեսակետ չկա, նախարարն այն հրապարակել է հանրային բանավեճ հարուցելու համար:

«Մեր խնդիրն այն է, որ ՀՀ որևէ քաղաքացի չպետք է մնա հիվանդանոցների դռներում: Մեր երկրի բոլոր քաղաքացիները պետք է ունենան պատշաճ առողջապահություն: Կառավարությունում մի քանի անգամ քննարկումներ են եղել այն թեմայով, թե ինչպես պետք է հարցը լուծել»,-ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ նշյալ հարցի շուրջ ընդհանուր տեսաակետ չկա կառավարությունում, հարցը դեռ քննարկման փուլում է. «Մեր կառավարությունում բանավեճի մթնոլորտ կա: Ես ինքս դեռ ձևավորված տեսակետ չունեմ»:

Նույն շարքից