Առողջապահություն Տեսանյութեր 

Ինչպես է աշխարհն արձագանքելու. Արսեն Թորոսյանը հայտնեց, որ գիշերը կարևոր հայտարարություն է լինելու

analitik.am

Մենք տեղյակ ենք տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ Առողղջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով Չինաստանում վիրուսի տարածման մասին:

Այս պահին ինտենսիվ քննարկումներ են ընթանում միջազգային մակարդակով, մի քանի ժամ առաջ ավարտվել է ԱՀԿ-ում հատուկ արտակարգ ռեժիմով հավաքը, որը կայացել է, որպեսզի որոշում լինի աշխարհի արձագանքի մասին. «Գիշերը ժամը 10-ի կողմերը հատուկ հայտարարություն է լինելու»:

Թորոսյանն ասաց, որ Հայաստանն իր մասով սահմանին ստուգումներն անում է. «Չինաստանից դուրս ևս մեկ դեպք է արձանագրվել՝ ԱՄՆ-ում: Այն հատուկ վիրուսի տեսակ է: Այսօր աշխատանքներ են տարվում դրա դեմ բուժման միջոց գտնելու համար: Սակայն դրա համար հատուկ բուժման տեսակ չկա, բուժվում է մյուս վիրուսների նման»:

Նախարարը նշեց՝ եթե կարիք լինի Հայաստանում հատուկ քայլեր ձեռնարկելու, դրա մասին կասվի: Եթե քաղաքացիներին դիմելու կարիք լինի, սահմաններ փակելու անհրաժեշտություն լինի, կասվի:

Նույն շարքից