Միջազգային Քաղաքականություն 

Կադիրովը՝ «մահվան խմբեր» ստեղծող «ուռոդների» վերաբերյալ Պուտինի հայտարարության մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մահվան խմբեր» ստեղծող «ուռոդների» մասին հայտարարությանը: Այս մասին հայտնում է Լենտան:

«Վերջին տարիներին երեխաների և դեռահասների շրջանում ինքնասպանության դեպքերը ձնագնդի պես պտտվում են երկրով մեկ»,-ասել է Կադիրովը: Նրա խոսքերով իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում այս խնդրին, ներգրավում են երիտասարդական և մարզական կազմակերպությունների, հոգևորականների և լրագրողների՝ երեխաների հետ աշխատելու համար:

Քաղաքական գործիչը հավելել է, որ կանխարգելիչ և կրթական աշխատանքները պարբերաբար իրականացվելու են:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին կարգադրել է քայլեր ձեռնարկել սոցկայքում, այսպես կոչված «մահվան խմբից» աշակերտներին պաշտպանելու համար: Պուտինը խոստովանել է՝ նախկինում չի իմացել, որ կան մարդիկ, ովքեր երիտասարդներին «համոզում են ինքնասպանություն գործել»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից