Ամենաընթերցվածներ Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

«Լրջագույն վերլուծություն»

analitik.am

Գաղտնիք չէ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձակայքում կան, այսպես ասած, ԶԼՄ-ներ, որոնք փորձում են համոզել, թե վարչապետը գրագետ, խոնարհ, մտքի թռիչք ունեցող և հայրենասեր մարդ է, ում խանգարում է աշխատել ՀՀ նախագահը, պաշտպանության նախարարը և նրա կինը, ԱԺ նախագահը որդու հետ և այլ անհայրենասեր մարդիկ, ովքեր խանգարելով Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան անբաժան զույգին, քար են գցում Հայաստանի զարգացման վրա:

Ահա այդ կայքերից մեկը տեղադրել է այսպիսի մի «լրջագույն» վերլուծություն, որը, ըստ շրջանառվող լուրերի, գրվել է հենց Հովիկ Աբրահամյանի թելադրանքով և մի «լրջագույն» կուսակցության «լրջագույն» կին ղեկավարի ձեռամբ:

Լրագրողական և քաղաքական շրջանակներում բազմաթիվ անեկդոտների այս կերպարը, ով կարողանում է իշխանական որոշ, ոչ այնքան խելացի, ֆիգուրների մոտ գրագետի իմիտացիա ստեղծել, թիրախավորել է իշխանական ինտելեկտուալների համարում ունեցող գործիչներին:

Իհարկե միամտություն կլիներ կարծել, թե նրա պոռթկումները սկզբունքներից են բխում, որովհետև ՀՀ-ում բոլորը տեղյակ են սույն տիկնոջ արծաթասիրության և ագահության մասին:

Ասում են` այս «լրջագույն» տիկինը ԶԼՄ-ատեր մի քանի անուղեղ ընկերուհիների հետ միասին պատրաստ է աճուրդի հանել ցանկացած երևույթ, խրոխտ և բառերի վանկերը հատ-հատ արտասանելով դատափետել ցանկացած մարդու կամ երևույթի` համապատասխան վճարի դեպքում: Իսկ մենք մեր կողմից ավելացնենք, որ վերջին ամիսների ընթացքում էապես իջել է Հովիկ Աբրահամյանի դերակատարությունը իշխանական կուլուարներում: Դա կապված է Հովիկ Աբրահամյանի` բոլոր ֆրոնտերում արձանագրած ֆիասկոներով՝ տնտեսության աղետալի վիճակ, որի անմիջական պատասխանատուն վարչապետն է, սահմանադրության հանրաքվեի կազմակերպչական մասի տապալում և այլ ասպեկտներ, որոնք մանրամասն կներկայացնենք մեր հաջորդ նյութերում:

Միակ ոլորտը, որտեղ վարչապետը գրանցել է հաջողություն, իր բազմաթիվ բարեկամներին՝ քավոր, սանիկ, եղբորորդի, փեսաների, փողոտ պաշտոններում տեղավորելն է:

Ներկայացնում ենք «լրջագույն վերլուծությունից» մի հատված, իսկ մոտ ապագայում հատիկ-հատիկ կանդրադառնանք այն կուլուարային խոսակցություններին, որոնք շրջում են երկրի քաղաքական դաշտում:

«Այսպիսով՝ իշխանական հիերարխիայում Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյան-ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Գեորգի Կուտոյան-ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյան բեւեռն այլեւս անհերքելի իրողություն է: Այս եռյակի համաձայնությամբ է կայանում ոչ միայն իրավական համակարգում կադրային տեղաշարժն ու նշանակումները, ոչ միայն բանտերի, այլ բանակի սննդի մատակարարման ընկերությունների ընտրությունը:

Գաղտնիք չէ` տարիներ շարունակ այդպիսի ընկերությունների գործունեության սկզբունքները եւ ինչպիսի յուղոտ պատառ է նման կարգավիճակը, որը պատահական մարդկանց բաժին չի հասնում:

Ի դեպ, վերջերս բանակի մատակարարման, մասնավորապես, սննդի որակի եւ ժամկետների հետ կապված կրկին լրջագույն հարց է առաջ եկել, խնդիրն անգամ հասել է Դատախազություն եւ, բնականաբար, գործը ջրվել է: Այս միջադեպը առիթ է հանդիսացել, որ Սերժ Սարգսյանը հանդիպում կազմակերպի գեներալիտետի հետ եւ լրջագույնս զգուշացնի պատասխանատու օղակներին»:

Նույն շարքից