Հարցազրույց 

Տեղեկատվական պատերազմի դրական և բացասական ազդեցությունները ՌԴ-ի վրա. հարցազրույց Անատոլի Վասերմանի հետ

analitik.am

Ներկայացնում ենք հարցազրույց քաղաքագետ Անատոլի Վասերմանի հետ:

 

 

 

-Ինչպե՞ս եք վերաբերում  տեղեկատվական պատերազմին, որը Արևմուտքը հայտարարել է Ռուսաստանի դեմ:

 

 

 

 

-Տեղեկատվական պատերազմը  նույնպես կործանիչ է, ինչպես մյուս պատերազմները:  Չի կարելի ասել, որ այժմ մենք այդ պատերազմում պարտվում ենք:  Հաղորդակցման   ժամանակակից միջոցները, օրինակ ՝ համացանցը, թույլ են տալիս Արևմուտքի բնակիչներին տեսնել կատարվող իրադարձություններն ու կարողանալ իրականությունը տարբերել ստից: Եվ հենց այս փաստը, ինքնաբերաբար,  լավացնում է ստեղծված իրավիճակը:   

 

 

 

-Այժմ որոշ երկրներում տեղեկատվական պատերազմը կախված է ոչ միայն ապատեղեկատվության տարածումից, այլև որոշ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելափակումից, որն այժմ տեղի է ունենում Ուկրաինայում և Լիտվիայում: Այն մարդիկ ովքեր հետևում են եվրոպական արժեքներին, նրանց համար այս գործղությունները բռնություն չե՞ն:

 

 

 

 

-Եթե անգամ Լիտվիայի իշխանությունները կարծում են, որ տեղեկատվության տարածումը իրենց հետաքրքրությունների դեմ է, նրանք այժմ չեն կարող ասել, թե  որ տեղեկատվության տարածման արգելափակումն է ճիշտ, որը սխալ : Նրանք իրավունք չունեն  արգելափակել հեռուստաալիքները, քաղաքացիները իրենք պետք է որոշում կայացնեն՝  որ հեռուստաալիքները նայեն, որոնք՝ ոչ: Փակել ինչ-որ ինֆորմացիայի աղբյուր ժողովրդավարական չէ:

 

 

 

-Ձեր կարծիքով Արևմտյան պատժամիջոցները վտանգավո՞ր են Ռուսաստանի համար:

 

 

 

-Պատժամիջոցները, որոնք մեր նկատմամաբ այժմ սահմանվում են, Արևմուտքի թույլ լինելու ապացույցն են:  Եթե Արևմուտքը իսկապես ուզում է Ռուսաստանի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ սահմանել և տնտեսական համագործակցությունը մեզ հետ սահամանափակել, ապա դա միայն Ռոուսաստանի տնտեսության արագ զարգացմանը կհանգեցնի: Կարծում եմ, որ հենց այս պատճառով Արևմուտքը մասշտաբային տնտեսական  պատժամիջոցներ մեր նկատմամբ չի սահմանի:

 

 

 

- Այժմ ապրում ենք աշխարհաքաղաքական դիրքի վերադասավորման դարաշրջանում: Ինչպիսի՞ն է լինելու Ձեր կարծիքով Ռուսաստանի աշխարահաքաղաքական վիճակն որոշ ժամանակ անց:

 

 

 

-Աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված կա երկու կարևոր ասպեկտ. 1) 1910 թվականին Ռուսական կայսրության բանակի գեներալ Կուրոպատկինը հրապարակեց Ռուսաստանի ռազմական իրավիճակի մասին լուրջ  ուսումնասիրություն, նա իր ուսումնասիրության մեջ նշել էր  Ռուսական կայսրության օպտիմալ սահամանը, որն հետո ունեցանք ԽՍՀՄ-ի ժամանակ:    Ես կարծում եմ, որ մեր երկիրը կրկին ամբողջական կդառնա և կմիավորվեն ԽՍՀՄ-ի նախկին երկրները: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ աշխարհում  քաղաքական ազդեցությանը, ապա  մոտ ապագայում Ռուսաստանը եվրոպական շատ  երկրների հետ ձեռք կբերի լավ հարաբերություններ և կսկսի համագործակկցել նրանց հետ:

 

 

 

 

 

Նույն շարքից