Հարցազրույց 

Կին ազատամարտիկը ցանկանում է մեր հայրենիքը տեսնել միշտ հզոր ու անկախ

analitik.am

analitik.am-ը զրուցեց  65 -ամյա  բարի, հաղթական, գեղեցիկ և մարդասեր ազատամարտիկ Հեղինե  Հովհաննիսյանի հետ, ում  Փ.Վեդիում  բոլորն են ճանաչում: Նա միշտ զինվորական համազգեստով է լինում: Այս կինը  հայրենիքի անցած  հաղթական ճանապարհի  մարմնացումն է, հերոսական  ոգու կրողը՝  ում հետ զրուցելիս լցվում ես անսահման հայրենսիրությամբ:



-Ինչպե՞ս եղավ, որ մասնակցեցիք Արցախյան ազատամարտին:

 

-  Ես կամավոր գնացել եմ հայրենիքս պաշտպանելու, որպեսզի թշնամին չմտնի հայ քրիստոնեական պետությունը: Երեք անգամ վիրավորվել եմ մարտի դաշտում, երկրորդ խմբի հաշմանդամ եմ:

 

Երբ Սումգաիթյան շարժումը սկսվեց, մասնակիցներից առաջիններից մեկը ես էի: Այդ ժամանակ համազգային շարժում սկսվեց, բոլորս կամավորներ էինք: Երևանում ցույցեր անցկացրեցինք,որպեսզի լինենք միասնական և ազատագրենք Ղարաբաղը:  Սպարապեստ Վազգեն Սարգսյանը, ով այդ ժամանակ դեռ սպարապետ չէր, ջոկատներ կազմեց որպես հրամանատար՝ Երասխավանում կռվելու համար: Այդ ջոկատի մեջ էի նաև ես, մենք բարձրացանք լեռները,  քանի որ այդ ժամանակ թուրքերը մեր բարձրունքներն էին բարձրացել, որտեղից մեր գյուղերի վրա էին կրակում: Մենք կռվեցինք, թուրքերին հետ մղեցինք, բարձրացանք մեր բարձունքները: Երասխավանը ազատագրեցինք:

 

 

-Արցախյան ազատամարտից հետո ինչու՞ չմնացիք Արցախում և վերադարձաք Հայաստան:

 

-Ես եղել եմ վաշտի հրամանատար, ծառայել եմ 15 տարի:

 

Ինձ զինվորները հարգում էին, այդ պատճառով էլ մնացի, որպեսզի աշխատանք տանեմ նոր կազմավորված բանակի զինվորների հետ, այնուհետև առողջական խնդիրների պատճառով ստիպված եղա զորացրվել և վերադառնալ Հայաստան:

 

Ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել մասնակցել այդ ազատամարտին և ազատագրել մեր հողերը: Այսօր Ղարաբաղում եկեղեցիները ղողանջում են հայերեն, Գանձասար, Ամարաս, հազարավոր այլ եկեղեցիներ վկայում են, որ Ղարաբաղը եղել է Հայաստանի մի մասը և ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ:

 

 

-Ի՞նչ եք կարծում, կգա՞ ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում դրական տեղաշարժեր տեղի կունենան և երկու երկրների միջև հարաբերությունները որոշ չափով կկարգավորվեն:

 

-Ուզում եմ, որ Հայաստանը, Ղարաբաղը բոլոր երկրների հետ էլ բարեկամական հարաբերություններ ունենան, սակայն ես չեմ հավատում, որ թուրքերը, ադրբեջանցիները ընդունակ են նման հարաբերություններ հաստատելուն, առավել ևս պահպանելու, քանի որ ինչպես ասում են՝  թուրքը մնում է թուրք: Իրենց մեջ մարդկային ոչինչ չկա:

 

Հայաստանը, Արցախը, Սփյուռքը պաշտպանեցին և ազատագրեցին Արցախը, փա՛ռք ու պատի՛վ նրանց:  Մենք պետք է միասնական լինենք, ունենանք հզոր բանակ և միշտ պատրաստ լինենք և կարողանանք պաշտպանել մեր հայրենիքը:

 

 

 

 

Պետությունը ինչ-որ կերպ աջակցո՞ւմ է ազատամարտիկներին:

 

-Ես երբեք չեմ դիմել ինձ օգնելու խնդրանքով, սակայն ընդհանուր առմամբ շատ քիչ է ազատամարտիկների նկատմամբ ուշադրությունը: Մարտի 8-ն էր, մի հատ ծաղիկ էլ չնվիրեցին՝ ուղղակի զուտ ուշադրության համար:

 

Նույն շարքից