Գլխավոր Ֆեյսբուք 

Ինչու և ինչի դիմաց է ՎՏԲ բանկը 90 միլիոն նվիրել Տիգրան Ուրիխանյանին. Արտյոմ Խաչատրյան

analitik.am

Արտյոմ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փորձանք Ուրիխանյանը դառնում է անտանելի

Տիգրան Ուրիխանյան… Սրա անունը շատերի նողկանքն է առաջացնում, ոմանք սրան հարգում են, ոմանք անտարբեր են: Սրան հարգողները, պետք է ենթադրել, բարոյականությունից զուրկ ստոր արարածներ են: Անձամբ ես չեմ տեսել սրան հավասար վիժվածք, ես այն տպավորությունն ունեմ, թե բորդելային դաստիարակությամբ և բարոյականությամբ օժտված քաղաքացիներն անհամեմատ ավելի նորմալ են, քան սա: Ազգային ժողովում սրա այսօրվա բեմադրությունից հետո (տե՛ս տեսանյութերը) ստիպված եմ ֆեյսբուքյան իմ ընկերների հետ կիսվել սրա հետ կապված մի քանի դրվագի և իմ ու սրա դրամատիկ հարաբերությունների մասին:
Առաջին անգամ սրանից զզվեցի շուրջ 10 տարի առաջ, երբ սա ԱԼՄ հեռուստաընկերությանը շանտաժի ենթարկեց: Ուրեմն, ԱԼՄ-ն մի փոքր տեսանյութ էր հեռարձակել սրա ասուլիսից, և սա զանգում և պահանջում է, որ եթեր դնեն ամբողջ ասուլիսը: Նշեմ, որ երկրի նախարարների և պատգամավորների ասուլիսներն անգամ երբևէ ամբողջությամբ չեն հեռարձակվում, բայց սա, լինելով 27-28 տարեկան դեռ չձևավորված վիժվածք, իր հանդեպ պահանջում է երկրի նախագահին հարիր վերաբերմունք: Բայց սա դեռ հեչ: Երբ սրան ԱԼՄ-ում ասում են՝ եթե ուզում ես ասուլիսդ ամբողջությամբ գնա եթեր, ուրեմն վճարել է պետք, այսինքն` եթերի ժամ է պետք գնել, այս դեռ չձևավորված և անչափահաս վիժվածքը ձայնագրում է այդ խոսակցությունը և հետո դիմում է դատախազություն` պահանջելով ԱԼՄ ընկերությանը ենթարկել քրեական պատասխանատվության դրամաշորթության համար:
Հետո սա կրակեց երջանկահիշատակ Դանիելյան Միկայի վրա: Միկան ասում էր, թե զենքն իսկական էր, բայց սա կարողացավ հասնել նրան, որ զենքը գազային ճանաչվի: Հետո եղան այլ սկանդալային իրադարձություններ: Հետո հերթը հասավ Analitik.am-ի Անի Հովհաննիսյանին, որին սա բանտ նստեցրեց: Մի կողմից՝ սա պայմանագիր ստորագրեց Անիի հետ, որն այժմ հայտնաբերվել է, թե ինչ-որ գումար է ամսական վճարելու ինչ-որ լուսաբանումների դիմաց, մյուս կողմից` ստորաբար գաղտնալսումներ էր իրականացրել, որոնց արդյունքում այսօր Անի Հովհաննիսյանը դեռ ազատազրկման վայրում է: Դե, հետո էլ հերթը հասավ ինձ:
Սա իմ Shame.am-ի հարգված պերսոնաժներից էր: Բազում փորձեր կատարեց իմ պերսոնաժների ցանկից դուրս գալու համար: Ինչ-որ մի ծանոթի միջոցով սա հեռակա կարգով ինձ ծանոթացրեց մեկ այլ լակոտի (ավելի ստույգ` նախալակոտի)` Սարգիս Հարությունյանի հետ, որն այսօր բանտում է, և ցենտրիստական «Ալյանս» կուսակցությունն առաջիկա չորս տարում չի ունենա փոխնախագահ: Երբ գնացի հանդիպման, տեղյակ չէի, թե «Ալյանսի» ներկայացուցչի հետ պիտի հանդիպեի: Սարգիսը ջերմ ընդունեց, խոստացավ իմ նախագիծը Մոսկվայում շատ արագ իրականացնել (ասեմ, որ հետաքրքիր նախագիծ ունեի և Մոսկվայում պարտնյորություն էի փնտրում, իմ ծանոթն էլ ասաց, թե կան մարդիկ, որոնք Մոսկվայում դա կկարողանան անել, բայց չասաց, թե դա արվելու է այս վիժվածքի միջոցով, դրա մասին ես իմացա արդեն Սարգիս Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ): Զրույցի ժամանակ, երբ արդեն հասցրինք մտերմանալ, Սարգիսն ինձ ասաց, թե` ախպեր ջան, մի թիվ ասա, ամեն ամիս աշխատավարձի պես արի մեզնից ստացիր: Պատասխանեցի, թե` Սաքո ջան, էս նախագծի հարցը որ լուծվի, ես կլինեմ ձեզ փող տվողը: Ասաց, թե` ախպեր ջան, մեկը մյուսի հետ կապ չունի:
Անցան ամիսներ: Բնականաբար, սրանցից ոչ փող եղավ, ոչ էլ Մոսկվայում մի բան կպավ: Ուղղակի այս նախալակոտներն իրենց կարճ խելքով փորձ արեցին իրենց արևին կաշառել, բայց` անվճար: Հետո էնպես ստացվեց, որ սրանց պատճառով ես գումար կորցրի` անտեղի գնացի Մոսկվա և հաջորդ օրը վերադարձա: Դե, քանի որ սրանք դեռ լակոտ էլ չեն դարձել, չֆայմեցին գոնե ներողություն խնդրել կատարվածի համար: Դա արդեն չներեցի:
Հետո սա դիմեց իմ կողմից շատ հարգված մի մարդու, թե՝ փրկեք ինձ Արտյոմից: Այդ հարգված մարդուն պատասխանեցի, որ, իհարկե, ես դրա պիղծ անունը կհանեմ իմ պերսոնաժների ցանկից, բայց թող գոնե ֆայմի իմ դեմ իր հայցերը հետ վերցնել դատարանից (այդ ժամանակ սա արդեն երկու հայց ուներ իմ դեմ, այժմ հայցերի թիվը վեցն է): Լինելով բորդելային դաստիարակությամբ և բարոյականությամբ օժտված մեկը՝ սա հայցերը, բնականաբար, հետ չվերցրեց: Սա Աստծուց կրակ ուզեց` ցանկացավ և՛ դուրս գալ իմ պերսոնաժների ցանկից, և՛ ինձ հաղթել դատարանում ու երկու միլիոն ստանալ: Ինչպես 10 տարի ԱԼՄ-ից սա իր հանդեպ նախագահին հարիր վերաբերմունք էր պահանջում և դատախազություն դիմում, էդպես էլ ինձ հետ հարաբերվելիս ուզեցավ, ինչպես ռուսը կասեր, и рыбку съесть, и на х…й сесть, ինչը, բնականաբար, ինձ համար անընդունելի է:
Հետո եկավ հոկտեմբերի 5-ը: Սա ինձ նվիրված պատմական հայտարարություն արեց պառլամենտում, իսկ հետո կազմակերպեց այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ 2016-ի հոկտեմբերի 5-7-ը: Քանի որ քրեական գործ է հարուցված և կա նախաքննության գաղտնիք, ես այդ դեպքի մասին կխոսեմ հետո, իսկ այժմ ուզում եմ անդրադառնալ սրա սրտացավին, որով նա արդեն երկրորդ ամիսն է, ինչ ձանձրացնում և ծիծաղեցնում է ՀՀ Ազգային ժողովին:
Ուրեմն, ժամանակին զբաղվել եմ ֆերմերությամբ: Ունեի մեծ անասնագոմ, մոտ 120 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, մոտ 150 գլուխ ոչխար: Դիմել էի գյուղնախարարությանը` տարաժամկետ վճարման պայմանով ևս 30 գլուխ գերմանական երինջ ձեռք բերելու խնդրանքով: Նախարարությունը մոնիթորինգ արեց, եկան, տեսան, ինչևէ, մեկ տարի ուշացումով անասունը ստացա: Ստանալուց երկու ամիս հետո էլ ի վիճակի չէի պահել այդ ֆերման, վաճառեցի անասունի ողջ գլխաքանակը, տարածքները, շինություններն ու այգիներս, իսկ տոհմային անասունը փոխանցեցի մեկ այլ ֆերմերի (որին բերեց նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը)` պայմանով, որ նա կատարի իմ պարտավորությունները պետության առջև: Ասեմ, որ պայմանագիրը չէին կարող անվանափոխել այդ ֆերմերի անվամբ, քանզի մոտ չորս միլիոն դրամ տույժ պետք է վճարեինք, դրա համար էլ պայմանագիրը մնաց իմ անունով, հետևաբար, վճարումների համար պատասխանատու մնացի ես:
Հիմա այս ֆերմերի պատճառով ես ընկել եմ կրակը, նա կատարել է պարտավորությունների ընդամենը 10 տոկոսը, իսկ մնացածի պատճառով կա դատական քաշքշուկ: Հիմա՝ հարց իմ ֆեյսբուքյան ընկերներին` ո՞րն է այստեղ հանցակազմը, ինչի՞ համար է բորդելային դաստիարակությամբ և բարոյականությամբ օժտված Ուրիխանյան նախալակոտը քամակ ճղում: Դե, թող ճղի: Բայց վաղը դա էլ չի կարողանա անել` նախարարությունը վերանվանում է պայմանագիրը, ֆերմերից, որին ես հանձնել եմ իմ անասունը, պահանջում են երաշխիք, և ես մեխանիկորեն դուրս կգամ այս իրավիճակից: Կարծում եմ, դա կլինի ողբերգություն չկայացած լակոտի համար...
Բայց վաղը ես կբացահայտեմ սրա իսկական հանցանքները: Ուրեմն, ՎՏԲ բանկը, որ ոչ ռեզիդենտ է Հայաստանում, ջրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ուրիխանյանի 90 միլիոնանոց վարկը, որով սա ձեռք է բերել իր առանձնատունը մայրաքաղաքի մերձակայքում և ամերիկյան Creisler ավտոմեքենա: Վաղը ես դիմում եմ երկրի գլխավոր դատախազին, ԱԱԾ և ոստիկանության ղեկավարներին՝ հետևյալ հարցով. Ինչո՞ւ է ոչ ռեզիդենտ բանկը ՀՀ պետական գործչին նվիրում 90 մլն ՀՀ դրամ և ինչի՞ դիմաց: Կարծում եմ, սա լուրջ հարց է, որի պատասխանը շատ պիտի հետաքրքրի հանրությանը և հատկապես իմ կովերի դարդով տառապող չկայացած լակոտ Ուրիխանյանին:
Դիմումներն ուղարկում եմ հենց վաղը, ընկերներիս տեղյակ կպահեմ ընթացքի մասին:
Առայժմ այսքանը...

Նույն շարքից