ГЛАВНОЕ 

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Ինչպես Բաքվի դատարանի որոշումն է քաղաքական, այնպես էլ այնտեղի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Դրա արդյունավետությունը կախված է՝ խնդրի ներհայկական օրակարգում տեղ գտնելուց մինչև միջազգային դերակատարների ու կառույցների հետ տարվող աշխատանք։

Գլխավոր հարցը գործող իշխանության քաղաքական գիծն է, որը նպաստել է ոչ միայն Արցախի ադրբեջանացմանն ու հայերի բռնագաղթին, այլև մարդկանց հասցրել է ադրբեջանական գերության։
Բայց կրկնում եմ՝ ելքը քաղաքական է, և լուծումների հետևից պետք է գնալ քաղաքական հարթությունում», - նշել է նա։

Նույն շարքից