Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Պաշտոնյաններն այսուհետ սետկաներով պետք է առևտուր անելու գնան, իսկ 2022 թվականից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը

analitik.am

2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներոմ վաճառողներին կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը: Համապատասխան նախագիծը (հարց համար 22) կառավարության նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ում խոսքերով, այսօր հասարակությունն ավելի լավ է ընդունում նախաձեռնությունը, քան՝ նախկինում:

Նախարարը կառավարության անդամներին նաև նվիրեց բազմակի օգտագործման տոպրակներ, որպեսզի վերջիններս իրենց վարքով օրինակ ծառայեն մյուս քաղաքացիների համար:

Փաշինյանի խոսքերով, կարգավորումը պետք է լինի 2022 թվականից, սակայն լավ կլինի, եթե տեղի ունենա ընդհանուր վարքագծի փոփոխություն. «Լավ կլինի, եթե մենք մեր սեփական օրինակով հենց այսօրվանից աշխատենք հնարավորինս քիչ օգտագործել այդ պլաստիկը, որը հետո հայտնվում է մեր ճանապարհների եզրերին՝ «զարդարելով» մեր միջավայրը: Այստեղ կա բնապահպանական խնդիր»:

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ նախկինում հենց բազմակի օգտագործման տոպրակներ են օգտագործվել. «Կարծում եմ, որ դրանք այսօր էլ պոպուլյար կլինեն, չնայած հիմա ընդունված չէ, որ հարևանը տեսնի, թե մյուս հարևանն ինչ է գնել»,-կատակեց վարչապետը:

Հումորային դիտարկմանը, որ այդ ցանցերը նաև թափանցիկությանը կօգնեն, Փաշինյանը նշեց, որ այսուհետ պաշտոնյաները սետկաներով պետք է առևտուր անելու գնան:

Նույն շարքից