Օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել երեխայի մարմին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկատվությունը հավաստի է և Գյումրու բժշկական կենտրոն ծնողների կողմից տեղափոխվել է Շիրակի մարզի բնակիչ 10-ամյա աղջկա դին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Շիրակի մարզի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում և տանը սնունդ ընդունելիս խեղդվել է։