«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն առանցքային նշանակության քայլ է՝ խաղաղության ինստիտուցիոնալացման և ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին»,- ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ Ջեյ Դի Վենսին է ներկայացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև օրեր առաջ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների մանրամասները։ Փաշինյանը հավելեց, որ վերահաստատել է հանձնառությունը՝ աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության և խաղաղարար առաքելությանը, այդ թվում՝ Խաղաղության խորհրդի գործունեությանը։
«Ուզում եմ նշել նաև, որ ստացել և սիրով ընդունել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին»,- ասաց Փաշինյանը։