«Նախագահ Թրամփը ուղարկում է անձամբ Ձեզ և նաև Հայաստանի ժողովրդին իր բարևները։ Նախագահ Թրամփը և վարչապետ Փաշինյանը իրար հետ շատ մեծ բանի են հասել, խաղաղությունը չի կերտվում զգույշ մարդկանց կողմից, խաղաղությունը անցյալում չի կերտվում, խաղաղությունը կերտվում է ապագայում, և քանի որ վարչապետը այսպիսի մեծ առաջընթաց է ունեցել ինձ հետ, նախագահի հետ աշխատելով, մենք ոչ միայն խաղաղություն ենք Հայաստանիասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Ես հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է Հայաստանի և Միացյալ Նահանգների գործընկերության համար։ ԱՄՆ-ն հպարտորեն մի շարք արտոնագրեր հաստատեց, ինչը նշանակում է նոր շուկաներ, նոր աշխատանք՝ ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների համար, այլ նաև Հայաստանի։ Հպարտ ենք հայտարարել, որ մեր պետությունները ավարտել են միջուկային էներգիայի ոլորտում քննարկումները։ Երբ այն արդեն ուժի մեջ մտնի, ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների համար։ Էներգետիկ կայունության, անվտանգության համար փոխշահավետ իրավիճակ է ինչպես Հայաստանի, այնպես էլ իմ երկրի համար, և ստեղծվելու են շատ աշխատատեղեր։ Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն՝ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան»,-ասաց Վենսը։
Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն ոչ թե ուզում է խաղաղություն կերտել, այլ ցանկանում է, որ այդ խաղաղությունը գոյատևի։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նաև տեղեկացրել է, որ 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք են հաստատել Հայաստանի համար։