Հասարակություն 

Տավուշում ամեն ինչ հանգիստ է, որևէ արտառոց դեպք չի գրանցվել. Սիփան Փաշինյան

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, տարբեր օգտատերերի կողմից ապատեղեկատվություն է տարածվում առ այն, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթուն է որոտացել, մի մասն էլ տարածում է, թե Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել :

Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարզում ամեն ինչ հանգիստ է, որևէ արտառոց դեպք չի գրանցվել»:

Նույն շարքից