Հայաստան Քաղաքական 

Քննարկվել են կառուցապատողների սնանկության դեպքերին վերաբերող կարգավորումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 11-ին կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են կառուցապատողների սնանկության դեպքերին վերաբերող կարգավորումները, որոնք նպատակ ունեն ապահովել բնակիչների իրավունքների պաշտպանությունը և գործընթացների առավել համակարգված իրականացումը։

Անդրադարձ է կատարվել նաև գնորդների վճարումների ապահովագրության (insurance) մեխանիզմների մասշտաբայնացմանը, ինչը հնարավորություն կտա կառուցապատման ընթացքում առաջացող խնդիրների դեպքում առավել արդյունավետ պաշտպանել սպառողների շահերը։

Քննարկվել են նաև ոլորտին առնչվող քրեաիրավական և վարչաիրավական կարգավորումները, ինչպես նաև կորպորատիվ պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ծրագրի գործիքների կիրառման հարցերը։

Նույն շարքից