Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նորանշանակ նախարարի հետ

analitik.am

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Լիբանանի կառավարության հայազգի նորանշանակ նախարար` սպորտի և երիտասարդության գլխավոր պատասխանատու Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ:

Տիկին նախարարին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ, հույս հայտնել, որ Լիբանանում կայունության ամրապնդումը թույլ կտա կառավարությանը և նախարարին իրագործել նախանշված բոլոր ծրագրերը:

Պայմանավորվել ենք, որ օրեր անց նախարարի հետ կրկին հեռախոաազրույց կունենանք ու կքննարկենք համագործակցության կոնկրետ ծրագրեր»:

 

Նույն շարքից