Общество 

Հայր Ռուբենն առաջիկայում առանձին հանդիպում կունենա երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր զրույցի համար

Այսօր Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցել Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Պատարագին ներկա են եղել մեծ թվով հավատացյալներ՝ ինչպես Վեդի քաղաքից, այնպես էլ հարակից բնակավայրերից։

Հավարտ Սուրբ Պատարագի՝ կատարվել է Երիտասարդների օրհնության կարգ։

Պատարագին ներկա երիտասարդները նաև առիթ են ունեցել կարճ ու ջերմ հանդիպում ունենալ Հայր Ռուբենի հետ։ Զրույցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում կազմակերպել առանձին հանդիպում երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր զրույցի համար։

 

 

Նույն շարքից