ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վարչապետի հետ միացել ենք վիրավոր զինվորների՝«Հայկական տիեզերք»անվանակոչված գորգի գործման աշխատանքներին։
Այցի ընթացքում հանդիպել ենք զինծառայության ընթացքում վիրավորված և «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորներին՝ հետաքրքրվել նրանց վերականգնողական ընթացքից և մաղթել նրանց առողջություն»: