Տեսանյութեր Քաղաքականություն 

Ասել, թե մեզ դուր է գալիս լինել Սերժ Սարգսյան, նշանակում է լինել անհուսալի կերպով հին․ Լենա Նազարյան

analitik.am

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար պարոն Մարուքյանը կարևորելով իրենց խմբակցության գործունեության մասին հանրային ընկալումները ջանք չի խնայում բացատրելու, թե ինչ է ընդդիմությունը, ինչ դեր ունի ընդդիմությունը, ինչի համար է պետք ընդդիմությունը։ Ինքս էլ կարևորելով ընդդիմության դերը ներկայացնեմ, թե ինչպիսին իմ կարծիքով պետք է լինի ընդդիմության ինստիտուտն այսօր։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է Լենա Նազարյանը՝ նշելով, որ Լուսավոր Հայաստան խմբակցությունն ուղղակի խցանվել է անցյալում․ «Շատ հաճախ անհուսալի կերպով անցյալ համակարգին բնորոշ ընդդիմություն է ներկայանում իր մոտեցումներով, իր բառապաշարով, մտածելակերպով և վախերով։

«Պարոն Մարուքյան, ցավոք, ձեր ընդդիմադիրությունը դասական է ոչ թե ժողովրդավարությանը բնորոշ լինելու իմաստով, այլ դասական է հին Հայաստանի ընդդիմությանը բնորոշ լինելու իմաստով։ Դուք հիմա այնպիսի ընդդիմության դերով եք ներկայանում, ինչպիսին մենք ավանդաբար ստիպված էինք եղել նախորդ իշխանության ժամանակ։ Եվ դա մեղմ ասած լավ օրից չէր։

Դուք կրկնում եք Ելք դաշինքը, մինչդեռ դուք պետք է ելք գտնեք անցյալի ձևերից։ Հրաժարվեք անցյալի չափանիշներից։ Անցյալի տեսակի ընդդիմադիրության ռեսուրսը սպառված է մեկընդմիշտ, որովհետև մերժված է, չկա  նախորդ իշխանությունը։

Ասել, թե մեզ դուր է գալիս լինել Սերժ Սարգսյան, նշանակում է լինել անհուսալի կերպով հին։ Ասել՝ «մեջ մի ընկիր, երբ բանավիճում ենք քո քաղաքական պապայի հետ» նշանակում է վերարտադրել անցյալը և անհուսալի կերպով լինել հին։

Այս ի՞նչ բառապաշար է, մի՞թե դուք և մենք քաղաքական հայրերի կատեգորիաներով ենք բանավիճելու։

Մեկ անգամ առիթ եղավ ասելու, որ պետական կառավարման համակարգը դեռ իներցիայով է շարժվում, որովհետև դժվար է վերափոխվել մի ակնթարթում, ժամանակ և աշխատանք է պետք։ Ստիպված եմ ասել, որ իներցիայով է շարժվում նաև ընդդիմությունը․ Ինքնության ճգնաժամ է, ինչը բնական ու հասկանալի էր գուցե նախորդ տարի, բայց մեկ տարի է անցել։ Դուք  մեկ տարի անց ետ եք շարժվում՝ չմտածելով, որ մարդիկ անցյալում թողեցին նախորդ իշխանությունը, մարդիկ անցյալում թողեցին նաև նախորդ բոլոր ընդդիմությունները։ Անցյալում են նաև ոչ միայն  նախորդ իշխանության գործելաոճը, այլ նախկին ընդդիմադիր գործելաոճը։ Մարդկանց և մեր երկրին անհրաժեշտ են նոր գործելաոճով կառավարող ուժ և նոր գործելաոճով ընդդիմություն։ Միթե սա այնքան ակնհայտ չէ։

Ոչ միշտ չէ ճիշտ լինել կլասիկ հին Հայաստանի ընդդիմության իմաստով։ Դասականույթունն արդենիսկ ձեզ խանգարել է մեկ անգամ, և այն ձեզ խանգարում է նաև այս շրջանում, երբ պետք է աշխատել ինքներդ ձզ գերազանցել նորը գտնելու համար։ Իհարկե դժվար է, բայց դա է մեր այսօրվա մարտահրավերը։

Նոր գործելաոճ ընդունելով է միայն, որ ընդդիմությունը կարող է ունենալ իր կարևոր ներդրումը Հայաստանի քաղաքական մշակույթի զարգացման գործում և առհասսարակ բարձրացնել իր կշիռը, ազդեցությունը։

Գուցե տարօրինակ է հնչում, որ ես կառավարող ուժի ներկայացուցիչ լինելով եմ խոսում ի նպաստ ընդդիմության կշիռը բարձրացնելու, բայց այս ամենն անում եմ, որովհետև անկեղծորեն ուզում եմ, որ քաղաքական մշակույթն իրոք բարեփոխվի։ Մենք բոլորս միասին դուրս գանք անցյալի ճահճից, քաղաքական երկխոսությունը կայանա և դառնա ըստ էության»։

Նույն շարքից