Հասարակություն 

Ալեն Սիմոնյանը կարող է խնդիրներ ունենալ իր արտահայտության համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը պատրաստվում է դիմել ԱԺ՝ իշխանական 2 պատգամավորի հրապարակային պահվածքի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով։ Խոսքն Ալեն Սիմոնյանի և Ռուստամ Բաքոյանի մասին է։

Բաքոյանը նախօրեին Արարատի մարզում մսավաճառների հետ քննարկմանը «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանին անվանել էր պրովոկատոր և արգելել հարց տալ, իսկ Ալեն Սիմոնյանը վիրավորել է ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանին․ իր էջում Սերժ Սարգսյանի մասին ստատուսի տակ իր համակիրներին խորհուրդ է տվել «շան տեղ չդնել» Արզումանյանին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից