Պատահարներ 

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Անցած մեկ օրում բացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Ամենաշատը գրանցվել են տրանսպորտային միջոց վարելու իրավունքի խախտումներ (34 դեպք), ինչպես նաև թմրանյութի (11) և սառը զենքի (9) հայտնաբերման դեպքեր։ Բացահայտվել են նաև գողություններ, ֆիզիկական և հոգեկան ներգործության, խարդախության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման և այլ հանցագործություններ։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 2 անձնական ունեցվածքի գողություն և մեկական՝ շորթման ու խարդախության դեպք։

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, մեկ անձ կամավոր ներկայացել է իրավապահներին, ինչպես նաև հայտնաբերվել է մեկ անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 4 դեպք։

Անցած մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, որի հետևանքով 10 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։

Նույն շարքից