Պատահարներ Հասարակություն Պատահարներ 

Արթուր Բաղդասարյանի որդին վթարի է ենթարկվել. Ավտոմեքենան հայտնվել է սրճարանի բակում

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան քաղաքի Բայրոնի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահան Բաղդասարյանը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 02 ՕՕ 200 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 36 PR 870 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ հայտնվել բացօթյա սրճարանի բակում՝ կոտրելով մարմարե ծաղկամանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի ինքնությունը, ինչպես նաև հետաքննչի որոշմամբ նշանակվել է սթափության փորձաքննություն՝ պարզելու Mercedes-ի վարորդի սթափության աստիճանը։ Վերջինս  Վ. Բաղդասարյանն «Օրինաց Երկիր» կուսակցության նախկին նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի տղան է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետւևանքով տուժածներ չկան։

Նույն շարքից