Կոլումբիայում ջրհեղեղի հետևանքով անհայտ կորել է 8 մարդ: Այս մասին հայտնել է El Tiempo թերթը:
Պատահարը տեղի է ունեցել Տոլիմա դեպարտամենտում: Անհայտ պատճառներով Մոնո գետի մակարդակը բարձրացել է, ինչի արդյունքում մոտակա գյուղն անցել է ջրի տակ: Շատ տներ են վնասվել:
Փրկարարները զբաղվում են որոնողական աշխատանքներով: Շրջանի իշխանությունները օգնություն են ցուցաբերում ջրհեղեղից տուժածներին: