Հայաստան Քաղաքականություն 

Ո՞րն էր այս աժիոտաժի իմաստը. Նորայր Նորիկյան

analitik.am

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե բացառապես սպանդանոցներում կենդանիների մորթ իրականացնելու ծրագրի ժամկետը երկարացվում է մինչև 2020թ. հուլիսի 1-ը, ապա էլ ո՞րն էր այս աժիոտաժի իմաստը:

Եթե երկրի վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ գյուղացիների և անասնապահների կողմից բարցրացվում են արդարացի փաստարկներ, որ մենք սպանդանոցների բավարար խտություն և քանակ չունենք, ապա ինչու՞ նախապես նկատի չէր առնվել այս հանգամանքը:
Իսկ ո՞րն է երաշխիքը, որ հուլիս ամսին ապահովվելու է սպանդանոցների անհրաժեշտ խտություն և քանակ:

Հարց է առաջանում. Եթե մենք պատրաստ չենք որևէ ծրագրի, ապա ինչու՞ ենք հաստատում այն, իսկ հետո հարկադրված նահանջում: Ստացվում է, որ պետությունը սկսել էր մի գործընթաց, որին պատրաստ չէ: Արդյունքում հազարավոր գյուղացիներ հայտնվել են փաստի առաջ: Նույնը, ի դեպ, ծննդատների մասով:

Ամենից ցավալին այն է, որ բացակայում է այն ընկալումը, որ ցանկացած ռեֆորմ ինքնին կարող է ցավոտ լինել: Մեծ փոփոխությունները նաև քաղաքական կամքի առկայություն են պահանջում:

Ուզո՞ւմ եք որակապես այլ վիճակ ստեղծել, ճանապարհի կեսից մի՛ կանգնեք, գնացե՛ք մինչև վերջ, եթե գտնում եք, որ Դուք ճիշտ եք: Եթե ճանապարհի կեսից հետ եք կանգնում, Ձեր սկսելու իմաստը ո՞րն է...»:

Նույն շարքից