Բարի օր գլխավոր 

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

 

«Որքանով հասկանում եմ հրապարակված հրամանից՝ ՊՆ-ում որոշել են հրաժարվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից ԶՈւ անձնակազմին տասնամյակներով մատուցվող հոգևոր ծառայությունից, և որոշել են ստեղծել սեփական «հոգևոր ծառայությունը»:

 

Չի բացառվում, որ ՀԱՍԵ կողմից տարբեր պատճառներով կարգալույծ եղած նախկին հոգևորականներին առաջարկեն ծառայության անցնել «մայորի» և «կապիտանի» կոչումներին համապատասխան՝ ավագ գնդերեց և գնդերեց՝ ոչ հրամանատարական պաշտոններում:

 

Չեմ զարմանա նաև, որ Զինված ուժերում քրիստոնեական հավատքի սկզբունքների «ուսուցումն» ու քրիստոնեական դաստիարակությունն այսուհետ իրականացվի Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող պայքարի ոգուն և ձևին համապատասխան:

 

Հ.Գ.

Սուրենն ու Ալենը Արցախի Ակնայի հարցում սխալվեցին, բայց Աղդամի հարցում 100%-ով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է»:

 

 

Նույն շարքից