Հասարակություն 

Մեջ մի ընկի. Շատ եմ հավանում տիկին Սամսոնյանին. Մանկապարտեզ

analitik.am

ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրում է.

«Ռուբեն Ռուբինյան, երբ Էդմոն Մարուքյանը քո քաղաքական հոր հետ բանավիճում է, խորհուրդ կտամ մեջ չընկնել, այլ փակվել ձեր ամրոցում և շարունակել դիտել «Նիլսի հրաշալի ճամփորդությունը վայրի սագերի հետ» հեքիաթը: Ոնց որ այսօր նիստի պատճառով կիսատ մնաց:

Հ.Գ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր սթորիում Ռուբինյանի հետ խմում է ընդդիմության կենացը վերոհիշյալ մուլտֆիլմը դիտելու ընթացքում: Անուշ տղե´րք:

#Մանկապարտեզ»:

Ռուբինյանի պատասխանը չի ուշացել: Նա կիսվել է Սամսոնյանի գրառմամբ և գրել.

«Շատ եմ հավանում տիկին Սամսոնյանին։ Բարեկիրթ է, զուսպ, կոռեկտ և, ամենակարևորը, բարի և հավասարակշիռ»։

Նույն շարքից