Հարցազրույց 

Հարցազրույց Քոչարի վաղեմի ընկերոջ հետ

analitik.am

Վերջերս Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ հայ քանդակագործության ու գեղանկարչության ամենապայծառ ներկայացուցիչներից՝ Երվանդ Քոչարի 115-ամյակին նվիրված «Մարտահրավեր ժամանակին» խորագրով ցուցահանդեսը, որը բաց կլինի  մինչև դեկտեմբերի 12-ը:


Ցուցահանդեսին  ներկա էին քանդակագործի արվեստի սիրահար գիտնականներ, ճարտարապետներ,արվեստի գործիչներ:


Analitik.am-ը Քոչարի ու նրա ստեղծագործությունների մասին  զրուցեց ցուցահանդեսին ներկա գտնվող,նկարիչ Հակոբ Հակոբյանի կնոջ՝ Մարի Հակոբյանի հետ, ով եղել է մեծն քանդակագործի վաղեմի ընկերը:


-Ի՞նչ կասեք Քոչարի արվեստի մասին:

-Ես ոչ միայն Քոչարի արվեստի մասին կարող եմ խոսել, այլև նրա մարդ տեսակի: Անձամբ ճանաչել եմ նրան,  նա մեծատառով մարդ էր, իսկ ինչ վերաբերում է նրա արվեստին՝  ասեմ, որ Քոչարի գործին ծանոթ եմ եղել 1955թ-ից, երբ Եգիպտոսից ծնողներիս հետ գաղթեցի  Ֆրանսիա:

Առաջին անգամ Քոչարի աշխատանքը տեսա Փարիզի արվեստի թանգարանում ցուցադրված: Շատ ուրախացա և հուզվեցի:


-Իսկ հիշում ե՞ք, որ նկարն էր ցուցադրված:

 Ցավոք չեմ հիշում, քանի որ դա շատ վաղուց էր, միայն հիշում եմ, որ այն փոքրիկ աշխատանք էր և կողքին գրված էր Քոչարի ազգանունը:


-Իսկ ինչպե՞ս եք հանդիպել  Քոչարին:

-Երբ եկա Հայաստան, Քոչարն  ընկել էր Սովետական թիրախի մեջ: Նրան ձերբակալել էին և  արդեն խլացրել:

Տարիներ անց ես հանդիպեցի նրան և հիացմունքով պատմեցի, որ  Փարիզում տեսել եմ նրա աշխատանքը, և նա շատ հուզվեց, ինչպես որ ես եմ հիմա հուզվում այս ամենը վերհիշելով:


-Ձեր կարծիքով Սովետական միությունը խանգարե՞ց նրա արվեստին:

-Միանշանակ այո՛, եթե Քոչարը մնար Փարիզում նա ավելի մեծ բարձունքների կհասներ:



Արաքս Նազարյան

Նույն շարքից