Հարցազրույց 

«Գոյ» հոգեբանական կենտրոնն իրականացրեց ֆոտոթերապիայի ցուցահանդես-վաճառք

analitik.am

Ֆոտոթերապիան համարվում է արտթերապիայի տեսակներից մեկը:

Ֆոտոթերապիան օգտագործվում է նևրոզների, դեպրեսիայի, վախերի, ֆոբիաների, ինչպես նաև,  հոգեսոմատիկ հիվանդությունների բուժման նպատակով: Այն նաև օգնում է մարդկանց ձեռք բերել ինքնավստահություն և ազատվել հոգեկան լարվածությունից:

Այս մեթոդը կիրառվում է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների հետ աշխատելիս:

Ֆոտոթերապիայի առավելություններից մեկը  նրանում է, որ շատ դեպքերում այն ավելի դյուրին է դարձնում հոգեբանական քննարկումները, օգնում է այցելուին անկաշկանդ արտահայտել սեփական մտքերը, ապրումներն ու մտատանջությունները:

Այս նպատակին էր ծառայում «Գոյ» հոգեբանական կենտրոնի կողմից այսօր կազմակերպված ֆոտոթերապիայի ցուցահանդես-վաճառքը: analitik.am-ը զրուցեց «Գոյ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր տնօրեն ՝ Հասմիկ Հակոբյանի հետ:

Հասմիկը նշեց, որ երեկոյի մտահղացումը իրենց գլխավոր մասնագետ Սուսաննայինն է, վերջինս առաջարկել էր, որ կարելի է ֆոտոթերապիայի սկիզբ դնել Հայաստանում: Այս նախագծին հավանություն տվեցինք և այսպիսով այս գաղափարին սկիզբ դրվեց,  այն օգտագործվելու է մի քանի նպատակներով:

Ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով: Գումարը կփոխանցվի Կոշ գյուղի «Աննա և Արմենակ Թադևոսյաններ» կենտրոնին:
Նախագծի շեշտը դրված է հիշեցնելու, որ երեխաները ունեն ուշադրության և հոգատարության կարիք:

Երեկոն ունի նաև երաժշտական մաս, որը համադրված է ջութակով և դաշնամուրով:

Ցուցահանդեսի մուտքը ազատ է և այն կգործի այսօր ժամը 17:00-21:00 և վաղը 12:00-15:00:

-Ցուցահանդես -վաճառքում ներկայացված լուսանկարների հեղինակներն ովքե՞ր են և ինչու՞ եք ընտրել հենց նրանց:

-Մենք ընտրել ենք հայ լուսանկարիչների աշխատանքները: Ես հայ լինելով՝ փորձում եմ այնպես անել, որ մենք ինքներս ներկայացնենք մեր աշխատանքները:

Նկարներում արտացոլված է մեր իրական կյանքը՝ դրական և բացասական կողմերով: Նկարներում անդրադարձել ենք նաև սոցիալական խնդիրներին, որն այսօր շատ արդիական է: Օրինակ՝ մի նկարում պարզ երևում է ծնողի անտարբերությունը, որրտեղ երեխան նստել է մեքենայի ապակուն: Նկարներից մեկում պատկերված է փոքրիկ աղջիկ, ում համար անգամ խնձոր ունենալն է երջանկություն և, տեսնելով ափսեյով լի խնձորը, ուրախանում է, իսկ մեզանից շատերն ապրելով ճոխության մեջ, շատ անգամ այդ ամենը չեն էլ նկատում և գնահատում:

-Ինչու՞ հենց Կոշ գյուղի երեխաներին ցանկացաք օգնել:

-Քանի որ այդ կենտրոնի երեխաները մտվոր և հաշմանդամ խնդիրներ ունեն, մենք ցանկացանք մեր փոքրիկ լուման ունենալ իրենց օգնելու հարցում: Մենք շատ հաճախ գնում ենք գունավոր ներկեր, մատիտիտներ և այցելում ենք իրենց և միասին սկսկում  նկարել:

-Ցուցահանդես-վաճառքում ներկայացված նկարների արժեքը ինչքա՞ն է:

Մենք ընտրել ենք ոսկե միջինը՝ 3000-5000դրամ, որպեսզի այն հասանելի լինի այցելուներին:

-Շարունակական կլինի՞ այս նախագիծը:

-Մենք ամեն անգամ նոր բնույթով և նոր ասելիքով ենք ներկայանում և կարծում ենք, որ այս նախագիծը կսիրվի և շարունակական բնույթ կունենա:

 

Արաքս Նազարյան

Նույն շարքից