Ամենաընթերցվածներ Գիտություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

90-ամյա կնոջ խորհուրդները, որոնք պետք է կարդալ ամեն օր

analitik.am

Կյանքն անարդար է, բայց, միևնույն է, լավն է։

Եթե կասկածում եմ, ևս մեկ քայլ արա։

Կյանքը չափազանց կարճ է, որ ատելության վրա ծախսես։

Աշխատանքը քո մասին հոգ չի տանի, երբ հիվանդանաս։

Պարտադիր չէ ամեն կռվին հաղթող դուրս գալ, համաձայնվիր կամ` ոչ:

Լացիր ինչ-որ մեկի հետ: Դա վելի լավ կբուժի, քան մենակության մեջ լացելը:

Թույլատրելի է Աստծո վրա ջղայնանալը: Նա կհասկանա:

Կուտակիր թոշակի համար առաջին իսկ աշխատավարձից սկսած:

Երբ բանը հասնում է շոկոլադին, դիմադրելն անիմաստ է:

Հաշտվիր անցյալիդ հետ, որպեսզի այն չփչացնի ներկադ:

Մի համեմատիր կյանքդ ուրիշի հետ: Դու չգիտես, թե, իրականում, ինչ փորձությունների միջով են անցել մյուսները:

Եթե հարաբերությունները պետք է գաղտնի լինեն, ապա դրանք պետք չեն:

Խորը շունչ քաշիր: Դա հանգստացնում է մտքերը:

Ձերբազատվիր այն ամենից, ինչը չի կարելի օգտակար, գեղեցիկ համարել:

Ինչը չի սպանում,  ավելի ուժեղ է դարձնում:

Երբեք ուշ չէ երջանիկ մանկություն ունենալ, սակայն երկրորդ մանկությունը կախված է միմիայն քեզնից:

Վառիր մոմերը, օգտագործիր լավ սպիտակեղեն, կրիր գեղեցիկ գիշերային զգեստ: Ոչինչ մի պահիր հատուկ օրվա համար: Այդ հատուկ օրը հենց այսօր է:

Էկսցենտրիկ եղիր այժմ: Մի սպասիր ծերության, որ վառ կարմիր զգեստ կրես,  կրիր այն այժմ:

Սեքսում ամենակարևոր օրգանը ուղեղն է:

Քեզնից բացի ոչ ոք քո երջանկության համար պատասխանատվություն չի կրում:

Ցանկացած անելանելի իրավիճակում ինքդ քեզ հարց տուր` հինգ տարի հետո արդյոք սա կարևոր կլինի:

Ներիր բոլորին և ամեն ինչ:

Թե ինչ են մտածում քո մասին մյուսները, չպետք է անհանգստացնի քեզ:

Ցանկացած իրավիճակ, լավ թե վատ, անցողիկ է:

Հավատա հրաշքներին:

Չպետք է կյանքը ուսումնասիրել: Դու հայտնվում ես այնտեղ և անում ես այն, ինչ հասցնում ես:

Քո երեխաները միայն մեկ ապագա ունեն:

Դուրս գնա, զբոսնիր ամեն օր: Հրաշքները ամենուրեք են և պատահում են:

Նախանձը ժամանակի իզուր վատնում է, դու արդեն ունես այն, ինչ քեզ պետք է:

Լավագույն բաները դեռ առջևում են:

Կապ չունի, թե ինչպես ես քեզ զգում, վեր կաց, հագնվիր և մարդկանց մեջ հայտնվիր:

Չնայած կյանքը մազակալով զարդարված չէ, բայց, միևնույն է, այն նվեր է:

Նույն շարքից