Հասարակություն 

«Փարվանա» ռեստորանի տարածքում թալանել են հայտնի երգչուհու Porsche Cayenne-ը

analitik.am

Երևանում, այսօր՝ հունվարի 21-ին, գողության դեպք է տեղի ունեցել. Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մարգարիտա Բարխոյանը և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 19։30-ից մինչև հունվարի 21-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 60 OP 009 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները։

Shamshyan.com-ի հաորդմամբ, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Բարխոյանը և իր եղբայրը՝ Վլադիմիր Բարխոյանը, երգարվեստում հայտնի են բազմաթիվ դուետներով։

Նույն շարքից