Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Սփյուռքի նոր փոխնախարարն ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի

analitik.am

Մայիսի 25-ին նշանակվեցին ՀՀ Սփյուռքի երկու փոխնախարարներ, որոնցից մեկը  Բաբկեն Տեր-Գրիգորյանն է:

Բաբկենի կենսագրության մեջ նշված է, որ նա ծնվել է  Փարիզում , մեծացել և  կրթությունը ստացել է ԱՄՆ-ում:

Համագործակցել է մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և զարգացման գործակալությունների հետ, այդ թվում` The HALO Trust, Transparency International և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր:

Նա նաև աշխատել է Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանում»՝ որպես ծրագրերի համակարգող:

2018թ-ի փետրվարից եղել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական:

Նշենք, որ նշված կազմակերպություններից շատերը ֆինանսավորվում են Ջորջ Սորոսի կողմից:

Նշվեց նաև, որ Տեր-Գրիգորյանը միաժամանակ հասարակական հիմունքներով ստանձնել է ՀՀ փոխվարչապետի խորհրդականի պաշտոնը տնտեսական գծով:

Առաջին հայացքից, կարծես թե ամեն ինչ նորմալ է, սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես է աշխատելու այս փոխնախարարը մի նախարարությունում, որի ուշադրության տիրույթում սփյուռքն է,  այն դեպքում, երբ վերջինս նման պաստառներով դուրս է եկել պայքարի: Հաշվի առնելով այն փաստը, որ ՌԴ-ում է գտնվում հայկական ամենամեծ համայնքը, այս նշանակումը, մեղմ ասած, տարօրինակ է:

Նույն շարքից