Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու. Ալեն Սիմոնյան

analitik.am

Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ մրցակից համարում են արդյո՞ք Վանեցյանին, Սիմոնյանը նշել է. «Այսօր քաղաքական հայտ ներկայացնող մարդկանց մեջ ես որևիցե լուրջ մրցակից չեմ տեսնում այսօրվա իշխանությանը: Դրանք հիմնականում տարբեր ձևով կաղապարված ու կապված են նախկին իշխանությունների հետ, ինչը շատ խոցելի ու լուրջ բան է»:

Մասնավորապես Արթուր Վանեցյանի մասով Սիմոնյանն առաջարկեց սպասել նախ նրա խոսքին. «Եկեք սպասենք, որ Վանեցյանը հայտարարի ինքը քաղաքական գործիչ է, մտնում է քաղաքականություն, կուսակցություն է ստեղծում, ընդդիմություն է: Կարող է՝ մտնում է քաղաքական դաշտ ու ասում է, որ սատարում է Իմ քայլին ու Նիկոլ Փաշինյանին»:

Սիմոնյանն ասաց, որ Վանեցյանի հետ վերջին անգամ շփվել է ՀՖՖ-ում հրաժարականի օրը:

Նույն շարքից