Քաղաքականություն 

Հունվարի վերջին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելո՞ւ են. պարզաբանում է ԱԳՆ մամուլի պատասխանատուն

analitik.am

Օրերս Ադրբեջանի արտգործանախար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ հունվարի վերջին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ևս մեկ հանդիպում կանցկացնեն ՝ քննարկելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը նախատեսված է հունվարի վերջին», - ասել էր Մամեդյարովը՝ հավելելով, որ հստակեցվում է հանդիպման վայրն ու ժամանակը: Մամեդյարովը նշել էր նաև, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդել են, որ նման հանդիպում տեղի ունենա և, ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այս տարվա առաջին եռամսյակում այցելել տարածաշրջան:

Analitik.am-ի ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի պատախանատու Աննա Նաղդալյանն ասաց, որ ԱԳՆ-ն հանդիպման վերաբերյալ անդարդառնում է համաձայնեցված կարգով, մանրամասները՝ Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցնելուց հետո. «ՀՀ ԱԳՆ-ն դեռևս նման հայտարարություն չի արել»,- ասաց Նաղդալյանը:

Նա նաև չմեկնաբանեց, թե իչնու է ադրբեջանական կողմը խախտել կարգը և առանց համաձայնեցնելու հայտարարել հանդիպման մասին. «Մեր կողմից մշտապես այդ կարգը պահպանվել է, հանդիպման վերաբերյալ հայտարարությունը կատարվում է նույն օրը, նույն ժամին, համատեղ: Ներկայացվում է նաև հանդիպման վայրը և դա արվում է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ: Մենք այդ կարգը երբևէ չենք խախտել: Կա սկզբունք, որ ԱԳՆ-ն մշտապես պահպանել է»,- ասաց նա:

Հարցին, թե սովորաբար քանի օր առաջ են հանդիպման վերաբերյալ հայտարություն անում,Նաղդալյանը պատասխանեց, որ դա ևս համաձայնեցվում է:

Իսկ թե ինչ հարցեր են քննարկվելու կամ օրակարգն ինչպիսին է, Աննա Նաղդալյանն ասաց, որ քննարկելու են ԼՂ կարգավորման առնչվող հարցեր:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից