Տեսանյութեր Քաղաքականություն 

Պարոն Աշոտյան, պարիկով եկել եք, որ ի՞նչ անեք. Գորգիսյանը՝ Գրիգորյանին /Տեսանյութ/

analitik.am

Մի փոքր խնդիր կա։ Մենք նախկին գումարման Ազգային ժողովում էլ ենք եղել, ու երբ մեր գործընկեր Սուրեն Գրիգորյանը խոսում էր, ես ուզում էի ասել՝ պարոն Աշոտյան պարիկով եկել եք այստեղ, որ ի՞նչ անեք։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Պատգամավորի խոսքերով Ազգային ժողովում բառացի նույն ելույթներն են, նույն տոնայնությամբ, նույն ինքնասիրահարված մոտեցմամբ․ «Հարգելիներս, եթե ձեր նախագծին դեմ ենք, դա չի նշանակում պետական շահին ենք դեմ։ Լավ, ժողովուրդն էլ եք դուք, պետությունն էլ եք դուք, պետական շահն էլ եք դուք, իշխանությունն էլ եք դուք, բա հետո՞, Հյուսիսային Կորեա ենք կառուցո՞ւմ։ Տարրական երկխոսելու մշակույթ սվոորելո՞ւ եք ի վերջո, թե՝ ոչ»,-ասել է նա։

Գորգիսյանը նշել է, որ Ազգային ժողովի ամբիոնը, դահլիճը, շենքը գաղափարների բախման վայր է․ «Մեր բոլոր քայլերը, առաջարկները, ելույթներն ուղղված են պետական շահին։ Ու հենց այսօր էլ չենք ուզում, որ ժողովրդավարությունը հերթական ետ քայլն անցնի, որովհետև դուք ձեր ամբարտավան կեցվածքով ու ելույթներով փորձելու եք ընդդիմությանը լռեցնել։ Դուք դեռ հասկացեք պետական շահը, հետո նոր խոսեք պետական շահից»։

Նույն շարքից