Ես չեմ հիշում, թե գրել եմ «շան տեղ մի դիր»: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր երեկվա ֆեյսբուքյան բանավեճին:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ փոխխոսնակը կիսվել էր Գեորգի Կուտոյանի հուղարկավորություն ժամանակ Սերժ Սարգսյանի խոսքով, ով խնդրել էր իրեն հանգիստ թողնել:
«Ասում ա` ինձ հանգիստ թողեք»,-գրել էր Սիմոնյանը:
Հրապարակման տակ քննարկման ընթացքում Սիմոնյանը, պատասխանելով «Սեռժիկի ծտերն ակտիվացել են» հայտարարությանը, բառացի գրել էր «Շան տեղ մի դիր , մեր զրուցակիցը իրանք չեն: Իրանց շեֆն ա ու փեսան: Չնայած մի մարած օբլիգացյա էլ դրանք են մեծ հաշվով»:
«Ես պնդում եմ, որ որոշ մարդիկ ունեն վարժեցված շնիկներ, ովքեր վճարովի համերգներ են կազմակերպում Ֆեյսբուքում ու տարբեր իբր անաչառ կայքերում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի խնդրանքին, Սիմոնյանը նշեց, որ զարմացած է. «Նա շատ շուտվանից պետք է հանգիստ թողներ մեզ, բայց չի թողնում»: