Տեսանյութեր Քաղաքականություն 

Թող մեկը փորձի իր բախտը և պետության հետ սպառնալիքի լեզվով խոսալ․ Ռուստամ Բադասյան /Տեսանյութ/

analitik.am

Թե՛ ես, թե՛ Արդարադատության նախարարության բոլոր տեղակալներն ուղղակի կաշվից դուրս ենք գալիս, որպեսզի ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների հետ լինի բարիդրացիական աշխատանքային մթնոլորտ, դա դրսևորվում է օրենսդրական նախաձեռնություններին մեր արձագանքով, քննարկման պատրաստակամությամբ։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Բադասյանի խոսքերով ժամանակն է, որ պետությունը ցույց տա իր ուժը, ոստիկանությունը ցույց տա իր ուժը․ «Այս պահին պետությունն այնքան հզոր է, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ։ Մենք ունենք ներքին զորքեր, քրեակատարողական համակարգում ունենք արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք։ Եվ թող մեկը փորձի իր բախտը, և փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսալ»։

Նույն շարքից