Այսօր խորհրդարանում բախում տեղի ունեցավ ԲՀԿ-ական պատգամավորների և Արման Բաբաջանյանի միջև, ինչին միջամտեցին նաև Իմ քայլի պատգամավորները: Արդյունքում սկսվեց հրմշտոց, ինչից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԲՀԿ-ական պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանին, Արայիկ Աղաբաբյանին, Արթուր Դալլաքյանին և Գևորգ Պետրոսյանին մինչև օրվա վերջ հեռացրեց նիստերի դահլիճից:
«Պատգամավորներն այստեղ խոսում են մի ձևով՝ հերթագրվում են ու ամբիոնից խոսում և չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար: Ով այս նորմերը չի գիտակցում, թող հրաժարվի իր պատգամավորական մանդատից, գնա հայաթում բիսետկեն լռվի»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը: