Հասարակություն 

ՊՆ-ից չեն մեկնաբանում, թե ինչու Դավիթ Տոնոյանը չի ցավակցել Գեորգի Կուտոյանի հարազատներին

analitik.am

Հունվարի 17-ին, Երևանում գտնվող իր բնակարանում հայտնաբերվեց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Նա ընդամենը 38 տարեկան էր:

Կուտոյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել մի շարք ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և այլոք:

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այդպես էլ որևէ հայտարարություն չտարածեցին, չցավակցեցին Կուտոյանի հարազատներին: Չցավակցեց նաև ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Analitik.am-ը փորձեց Պաշտպանության նախարարությունից ճշտել, թե ինչու նախարար Տոնոյանն ինչ-որ ձևով չի ցավակցել ԱԱԾ նախկին տնօրենի հարազատներին:

Մեզ հետ զրույցում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալուց:

Նշենք, որ Տոնոյանն ու Կուտոյանը կոլեգաներ են եղել: Երբ Դավիթ Տոնոյանը ԱԻ նախարար էր, Գեորգի Կուտոյանը ԱԱԾ տնօրեն էր:

 

Նույն շարքից