Ազգային ժողովում այսօր կրքերը մի պահ խիստ լարվեցին: Ամեն ինչ սկսվեց ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթից, ով «օրենքով գողերի» մասին օրենքի քննարկման ժամանակ կառավարությանը հորդորեց գողերի դեմ պայքարելուց զատ պայքարել նաև երեք տառից բաղկացած այլ հասկացության դեմ:
Դրանից հետո Արման Բաբաջանյանն իր ելույթում ասաց, որ ԲՀԿ-ից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի Պետրոսյանի պահվածքի համար:
Երբ Բաբաջանյանն ավարտեց ելույթը, բախում տեղի ունեցավ ԲՀԿ-ական պատգամավորների և Բաբաջանյանի միջև, ինչին միջամտեցին նաև իմքայլականները, սկսվեց հրմշտոց: Արդյունքում ԲՀԿ-ական 4 պատգամավոր մինչև օրվա վերջ հեռացվեցին նիստերի դահլիճից:
Հետաքրքիր է, որ ամենաթեժ պահին, երբ բոլորը «խառնված էին իրար», մի պատգամավոր շատ հանգիստ նստած էր իր տեղում և որևէ բան չէր անում: Խոսքը հենց Արման Բաբաջանյանի մասին է, ով նույնիսկ «ունքը չէր շարժում»: