BBC-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսում կործանված «Կոգալիմավիա» ընկերության А321 ինքնաթիռի զոհերի հարազատներն ամերիկյան դատարանում կպահանջեն փոխհատուցում յուրաքանչյուր զոհի համար 300 հազար դոլարից մինչև 1,5 միլիոն դոլար:
Այս մասին BBC-ի հետ զրույցում հայտարարել է նրանց շահերը ներկայացնող փաստաբան Իգոր Տրունովը, ով ներկայում կոլեկտիվ հայտ է ներկայացնում ինքնաթիռի սեփականատեր, ամերիկյան լիզինգային ILFC ընկերության դեմ:
ILFC-ն А321 ինքնաթիռի ուղղակի սեփականատերն է ու 3 տարվա ընթացքում այն լիզինգով հանձնել էր ռուսական «Կոգալիմավիային»:
Տրունովի խոսքով՝ մասնավոր հայցերի գումարները կհասնեն մինչև մեկուկես միլիոն դոլարի: