Շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, լրացավ մեկ տարին, ինչ Արթուր Բաղդասարյանը կոալիցիան լքելուց եւ իրեն ընդդիմադիր հռչակելուց հետո լքել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, սակայն շարունակում է մնալ խորհրդի անդամ: Թերեւս հենց որպես խորհրդի «անփոխարինելի» անդամ լինելու հանգամանքն էլ նրան թույլատրել էր բարձրաստիճան պատվիրակությունների հետ մասնակցել ապրիլի 24-ի առավոտյան տեղի ունեցած Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պաշտոնական միջոցառումներին:
Իհարկե, ԱԱԽ անդամ մնալու մասին Արթուր Բաղդասարյանն ունի իր պատճառաբանությունը, թե ինքն առանցքային դերակատարություն է ունեցել Հայաստանում անվտանգության խորհրդի կայացման գործում ու այսօր էլ այնտեղ է հայրենիքին օգնելու համար: Իսկ ԱԱԽ խորհրդի նախկին անդամ, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում վրա էր, ըստ լուրերի, դրվել 100-ամյակի միջոցառումների ֆինանսավորման մի մասը, փաստորեն, Արթուր Բաղդասարյանի չափ էլ չկար, որ թույլատրեին մասնակցել առավոտյան միջոցառումներին՝ պատվիրակությունների հետ:
Երբեմնի հզոր ղեկավարը Ծիծեռնակաբերդ այցելեց երեկոյան՝ սպորտային կոշիկներով եւ մանուշակագույն բլուզով, մարզաշխարհի ներկայացուցիչների հետ միասին: Հատկանշական է, որ նրա հետ Ծիծեռնակաբերդ էր այցելել նաեւ իրեն երբեք ԲՀԿ-ի եւ Ծառուկյանի հետ չկապող սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Մանրամասները՝ Հրապարակ թերթի այսօրվա համարում: