Ոչ թե ԱԱԾ տնօրենն է կոնտակտի մեջ մտել որևէ դատավորի, կամ դատական իշխանության ներկայացուցչի հետ, այլ դատական իշխանության ներկայացուցիչն է կոնտակտի մեջ մտել ԱԱԾ տնօրենի հետ: Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, հայտնի մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ չի խոսել դատավորի հետ: Իսկ դրանից առաջ տարածված հեռախոսազրույցում հստակ լսվում է, թե ինչպես է ԱԱԾ տնօրենը հայտարարում, որ խոսել է դատական իշխանության ներկայացուցչի հետ՝ նշելով, որ ուզած-չուզած կալանք պետք է տա: