Այս գիշեր հրդեհել են Աբովյանի քաղաքապետի թեկնածու ՔՊ ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի ավտոմեքենան։
Եթե ընտրություններից մեկ օր առաջ նման հանցագործություն է կատարվում Աբովյան քաղաքում , ապա մնում է միայն ասել, որ հին գործելաոճ և հանցագործ մտածելակերպ ու վարք դրսևորել անձանց տեղը այնտեղ չէ, որտեղ հիմա նրանք գտնվում են։
Աբովյանը ձեր հոր դուքյանը չէ,ոչ էլ պապերից ստացված ժառանգություն։
ՀՀ Ոստիկանությունից պահանջում եմ անհապաղ գտնել և պատժել հանցագործներին։
ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արփի Դավոյան