Հայաստան 

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՏԸՀ պաշտոնների մեծ մասը ՀՀԿ-ին է բաժին ընկել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է հունիսի 7-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: 

 

 

ԿԸՀ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ արտահերթ ընտրության համար ձևավորված թվով 26 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

 

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 12-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 9-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 2-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 1-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 1-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 1-ական:

Նույն շարքից