Մարտի 23-ին, ժամը 10.30-ին, ոստիկանություն է դիմել 48-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ մարտի 23-ին, ժամը 07-ի սահմաններում, Աբովյանի Երեւանյան փողոցում՝ Զինկոմիսարիատի դիմաց, «Օպել» մակնիշի մոխրագույն ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իրեն եւ հեռացել՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: