Ամենաանմխիթար իրավիճակներից մեկն Ագրարային համալսարանում է: Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ամփոփելով 100 օրվա աշխատանքը:
Սանասարյանի խոսքերով, այստեղ խախտումները բազմաթիվ են՝ գնումների, աշխատավարձերի տեսքով և այլն. «Չգիտեմ ում ու ինչի հիման վրա են աշխատավարձ տվել»:
«Ագրարային համալսարանն ունի տնտեսություններ, որտեղ էլի անմխիթար իրավիճակ է: Ունեն անասուններ, որոնք օգտագործել են չգիտեմ, թե ոնց, որևիցե ակտ չկա»,-ասաց Սանասարյանը: