Ռազմական գլխավոր 

Ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ են ոչնչացվել. ՊՆ խոսնակ

Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են: Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Այսօր ավելի վաղ ԼՂ ՊՆ-ից հայտնել էին, որ ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը:

Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ:

Նույն շարքից