Քաղաքական 

Ադրբեջանը ոչ մի բանի չի սպասում, նա պարզապես պատրաստվում է պատերազմի. Մոդեստ Կոլերով. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.««Ներկայումս Երևանում որոշում է կա­յացվել անցկացնել բանակցություններ՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ դա նշանակում է կապիտուլյացիա և վերա­ցում, փոխել հռետորաբանությունն Ադրբեջանի նկատմամբ: Բանակցություն­ներում իր հնարավորությունների նեղա­ցող «միջանցքը» հայկական կողմը փոր­ձում է հավասարակշռել նման կոշտ հռետորաբանությամբ: Բայց ես կարծում եմ նաև, որ այս հռետորաբանությունը հա­կասում է նրանց բանակցային քաղաքա­կանությանը և նրան, որ շարունակում են մասնակցել բանակցություններին»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույ­ցում ասել է ՌԴ առաջին կարգի պետա­կան խորհրդական, «Ռեգնում» լրատվա­կան գործակալության գլխավոր խմբա­գիր Մոդեստ Կոլերովը՝  անդրադառնալով հակամարտության կարգավորման բա­նակցային գործընթացին:

Նրա համոզմամբ հաջորդ անգամ իրենց համար դժվար է լինելու այս հայտարարություն­ներից հետո պայմանավորվել Ադրբեջա­նի հետ նոր հանդիպման շուրջ, քանի որ մինչ այս նման հայտարարություններ, այդ թվում՝ «Երևանի վերադարձ» թույլ էին տալիս իրենց միայն Բաքվում, բայց նաև Երևանում էին թույլ տալիս Բաքվին անել նման հայտարարություններ: «Սա ևս հետաքրքիր հանգամանք է: Սա հռե­տորական արձագանք է ԵԱՀԿ ՄԽ հայ­տարարված սկզբունքներին:

Այդ սկզբունքների կիրարկումը նշանակում է կապիտուլյացիա Հայաստանի համար և Լեոնային Ղարաբաղի վերացում»,- ասել է նա: Կոլերովի կարծիքով՝ Ադրբեջանը ոչ մի բանի չի սպասում, նա պարզապես պատրաստվում է պատերազմի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից